Home / Տեսանյութեր / ՖՈՏՈՇԱՐՔ. «Չծնվեցի, քանի որ չէի կարող մեր ցեղը շարունակել»

ՖՈՏՈՇԱՐՔ. «Չծնվեցի, քանի որ չէի կարող մեր ցեղը շարունակել»

Նորածինների շրջանում արական սեռի երեխաների գերակշռությամբ Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից ու Ադրբեջանից հետո։ Խնդիրն այսօր Հյուսիսային պողոտայում բարձրացրել են կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։ Նրանք անցորդներին հիմնահարցը մանրամասնորեն ներկայացնող գրքույկներ էին բաժանում։ Դրանցում նշված էր, որ նորածինների հարաբերակցությունը Հայաստանում շեղվել է 90-ականներից սկսած՝ 2012-ին կազմելով 114 տղա 100 աղջկա դիմաց, մինչդեռ բնական է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Հայաստանում գրանցված խիստ բացասական ցուցանիշներից մեկն էլ այն է, որ ծնված երրորդ և հաջորդ երեխաների շրջանում 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, ինչը, տեղեկատվության հեղինակների ներկայացմամբ, աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Ընտանիքում երկու երեխայից մեկի տղա լինելը բավական է, որպեսզի հայաստանյան զույգերը իրենց վերարտադրողական մտադրությունները համարեն իրականացած: 

Հյուսիսային պողոտայում անցկացված կարծրատիպային այդ վերաբերմունքի դեմ ակցիայի հեղինակները նորածին երեխաների կոշիկները դրել էին գետնին՝ կից թողել սեռով պայմանավորված հղիության ընդհատման պատճառով չծնված աղջիկների անունից գրություններ, մասնավորապես, «Ես չնծվեցի, քանի որ չէի կարող երջանկացնել ծնողներիս», «Ես չծնվեցի, քանի որ չէի կարող ծառայել հայրենիքիս» և այլն: 

 

1girls 

2girls

3girls

4girls

5girls 

6girls 7girls

8girls

9girls

10girls

11girls

12girls