Վրաստանում Հայաստանի նկատմամբ գործող վիզային ռեժիմը, որի հետևանքով ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վրաստան, վրացահայ պատգամավորները նրան հորդորել են այդ հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Հայաստանի վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ և նրանց փոխանցել վրացահայերի մտահոգությունները, որոնցից շատերը ՀՀ քաղաքացի են։
«Ժողովուրդը» նշում է, որ օրերս Վրաստանի կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին և խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում