հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանները հրում ու քաշքշում էին մարդկանց Ռուսաստանի դեսապանատան մոտ (ՎԻԴԵՈ, թարմացված)

Ոստիկանները հրում ու քաշքշում էին մարդկանց Ռուսաստանի դեսապանատան մոտ (ՎԻԴԵՈ, թարմացված)

Այսօր, ժամը 15։00-ից Երևանում Ռուսաստանի դեսպանության շենքի դիմաց բողոքի ակցիա է մեկնարկել, որի մի քանի տասնյակ մասնակիցները պահանջել են, որպեսզի ռուսաստանյան կողմը Գյումրիի սպանության գործի քննության իրավունքը հանձնի ՀՀ իրավապահ մարմիններին։

Ակցիայի մասնակիցների ձեռքին ռուսերեն լեզվով գրված պաստառներ էին, մասնավորապես, «Օրենքը կայսերական ամբիցիաներից վեր է», «Ձեր հոգևոր լինելը սպանում է մեր երեխաներին»։

Դեսպանատան մոտ հավաքվածները նշել են, որ Հայաստանի իրավապահների կողմից պետք է սպանության գործի արդար քննություն անցկացվի, քանի որ բացառված չի, որ մեղադրյալ զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի եղել, մինչդեռ ներկայումս հանրությանը զինծառայողի միայնակ գործելու վարկածն է առաջարկվում։

Ակցիայի ընթացքում ոստիկաններն առանց պատճառը բացատրելու թույլ չեն տվել բողոքողներին մոտենալ դեսպանատան դարպասներին։ Ինչ֊որ պահի ակցիային մասնակցող մի քանի երիտասարդներ որոշել են վառել Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը, սակայն մյուս մասնակիցները թույլ չեն տվել դա անել։ Ոստիկանները փորձել են երիտասարդներից մեկից խլել դրոշը, որի հետևանքով քաշքշուկ և հրմշտոց է սկսվել, սակայն քիչ անց կրքերը հանդարտվել են, իսկ բողոքողները սկսել են Հայաստանի օրհներգը երգել։

Դրանից հետո ոստիկանները սկսել են հրել ու քաշքշել հավաքվածներին, այդ թվում՝ լրագրողներին։ Դեպքի վայր են ժամանել նաև հատուկ ջոկատայինները։ Epress.am֊ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանները բերման են ենթարկել ռեժիսոր Տիգրան Խզմալյանին և ևս մեկ երիտասարդի։

1akcia 2akcia

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիայի վայրում պառկել էր գետնին՝ դեմքը ծածկելով պաստառով, որի վրա պատկերված էր Ավետիսյանների ընտանիքի անդամներից միակ ողջ մնացածը՝ 6֊ամսական Սերյոժան։

gaspary1

3akcia 4akcia 5akcia 6akcia