Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի խմբագիր Իլյա Կլիշինը Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության ու դրան հաջորդած իրադարձություններում Ռուսաստանի իշխանությունների վարքի առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
– Ասեք ինձ, ինչո՞ւ մեր երկրին՝ Ռուսաստանին, հարիր չէ ներողություն խնդրել: Ընդհանրապես, սկզբունքորեն, ցանկացած հարցում: Դրանում, ասես, բանտային ինչ-որ բան կա: Նույնիսկ եթե հազար անգամ սխալ ես, կարևորն այն է, որ «չկոտրեն»: Ձայն-ծպտուն չհանել, թուլություն չցուցաբերել:
Ու չեմ խոսում ապաշխարելու, ծնկի գալու, նվնվալու մասին: Խոսում եմ ճշմարտությանն աչքերի մեջ նայել կարողանալու և ներողություն խնդրելու մասին: Դա, իմ կարծիքով, արժանապատիվ ու խիզախ մարդու նշան է:
Հայաստանում ռուսաստանցի զինծառայողի կողմից իրականացված զանգվածային սպանության համար ոչ նախագահը, ոչ վարչապետը Հայաստանի ժողովրդից ներողություն չեն խնդրել: Չնայած՝ արժեր: Մենք սիրում ենք պարծենալ մեր ռուս հոգով, մեզ հակադրում ենք անհոգի եվրոպացիներին: Իսկ ո՞ւր է այն, երբ պետք է: Մնում է միայն փոքրոգությունը: Ո՞ւր է ամբողջ Դոստոևսկին, երեխայի արցունքը որտե՞ղ է: Գրողի ծոցը գնացեք ձեր այդ այլասերված բարոյականությամբ:
Հայեր, ներեք: Եթե կարող եք: