հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ

Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

Բարսեղյանի դին հայտնաբերվել է երեկ ժամը 06:35-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած քննիչները տեղանքի զննություն են իրականացրել և ստացված նյութերի հիման վրա քրեական գործ են հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն)։