հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Եթե պատմաբաններն ապացուցեն, Թուրքիան պատրաստ կլինի «գին վճարել» 1915 թվականի համար․ Էրդողան

Եթե պատմաբաններն ապացուցեն, Թուրքիան պատրաստ կլինի «գին վճարել» 1915 թվականի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է հայկական սփյուռքին «1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները շահարկելու համար» ու հայտարարել, որ Թուրքիան չի պատրաստվում ինչ֊որ մեկի ճնշման տակ 1915֊ի դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն։

«Թուրքիան բացել է իր արխիվներն ու պատրաստ է անել ամեն անհրաժեշտը։ Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը։ Մեր ասածն այն է, որ եթե անկեղծ եք այս քննարկման վերաբերյալ, եկեք այս հարցը թողնենք պատմաբաններին, թող նրանք աշխատեն», ֊ թուրքական TRT֊ի հետ զրույցում ասել է Էրդողանը։

Վերջինիս խոսքով՝ հայկական սփյուռքը շահարկում է այս հարցն ու փորձում Թուրքիային ներքաշել կռվի մեջ։ Նա նաև հայտարարել է՝ եթե պատմաբանների՝ 1915֊ի դեպքերի գնահատականը ցույց տա, որ Թուրքիան պարտավոր է «գին վճարել», ապա իրենք պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է նստել ու քննարկել այս բոլոր հարցերը, սակայն հայկական կողմը խուսափում է դրանից։