հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պերմյակովից արյան և մեզի փորձանմուշները վերցվել են սպանությունից 10 օր անց․ «168 ժամ»

Պերմյակովից արյան և մեզի փորձանմուշները վերցվել են սպանությունից 10 օր անց․ «168 ժամ»

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին՝ սպանությունից 10 օր անց, վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ: Այս մասին «168 ժամ» պարբարեկանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Արյան և մեզի փորձանմուշներով տոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքում հնարավոր է պատասխանել նաև հարցերին՝ արդյոք դրանցում ալկոհոլի կամ թմրանյութի առկայություն կա՞, թե՞ ոչ, եթե՝ այո, ի՞նչ քանակությամբ, արդյոք կոնկրետ ժամանակահատվածում անձը գտնվել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տա՞կ, թե՞ ոչ:

Թերթն ընդգծում է, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով էլ արյան փորձանմուշը վերցվել էր վթարից 9 օր անց, և փորձագետն իր հետևություններում նշել էր, որ «նշված ժամանակահատվածում» էթիլ սպիրտի առկայությունը արյան փորձանմուշի մեջ չէր կարող պահպանվել, այդ իսկ պատճառով նրանից վերցված արյան փորձանմուշն ալկոհոլի առկայության համար փորձաքննության չի ենթարկվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում