Home / Տեսանյութեր / «Նախարար, քո երեխաներին էլ ա կարտոֆիլ մեծացրել»․ ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նախարար, քո երեխաներին էլ ա կարտոֆիլ մեծացրել»․ ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կանանց իրավունքներով զբաղվող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից պահանջում են ներողություն խնդրել կանանց ապրանքի հետ համեմատելու համար։ Այսօր նրանք բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ դատապարտելով Կարապետյանի երեկ հնչեցրած արտահայտությունը։ Գյուղնախարարը Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ խոսել է կարտոֆիլի իրացման խնդրի մասին՝ ասելով․ «Երբ որ գնորդը գալիս է, պիտի ապրանքդ տաս, տենց խոսք կա՝ աղջկա ուզողը գալիս ա, պիտի տաս»:

Այսօր բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտ էին եկել մի քանի տոպրակ կարտոֆիլով: Նրանք ձեռքերում պաստառներ էին պահել՝ «Նախարար, քո երեխաներին էլ ա կարտոֆիլ մեծացրել», «Ձեր աղջիկը լսե՞լ է ձեր ասածը», «Նախարար, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չե՞ս տարբերում»:

Բողոքողներն ակցիան շարունակել են գյուղնախարարության շենքի մոտ: Բողոքողներից մի քանիսը հանդիպել են նախարարի հետ։ Հանդիպումից հետո «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի համանախագահ Լարա Ահարոնյանը պատմել է, որ սկզբումնախարարը զայրացած էր, քանի որ «սեղանի վրա դրել էինք մի ափսե կարտոֆիլ»։

«Փորձեց արդարանալ, ասել, որ երբեք կանանց կարտոֆիլի կամ որևէ ուրիշ բանջարեղենի ու պտուղի հետ չի համեմատում, ուղղակի ազգային ասացվածք է մեջ բերել, որպեսզի գյուղացիներին հասկացնի, որ նույն ձևով վերաբերվեն։ Ասաց, որ եթե թյուրիմացության պատճառով վիրավորվել եք, ներողություն իմ կողմից։ Մենք, սակայն, պատասխանեցինք, որ դա բավարար չէ, ու ներողությունը պետք է հանրային ու պաշտոնական լինի, քանի որ մենք միայն մեր մասին չենք խոսում, շատ ուրիշ մարդիկ կան, որ վիրավորված են իր ասածից։ Նա խոսք տվեց, որ հանրային կերպով ներողություն կխնդրի», ֊ նշել է Ահարոնյանը։  

1protest