«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել՝ 250 միլիոն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ առանց թալանի նման պարտք չէր կարող գոյանալ, սակայն առավել ուշագրավ է, թե «Հայաստանի էլեկտրացանցերի» ռուսաստանցի սեփականատերերը ինչպես են պատրաստվում այդ պարտքը մարել:
«ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը նախօրեին հայտարարել էր, որ իրենց ընկերության սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Հայաստանում և ուսումնասիրում է ձեռնարկության վիճակը: Բայց ամենակարևորն այն է, որ ռուսական կողմը ակնկալում է երեք շաբաթից Սերժ Սարգսյանի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա վերակազմավորել պարտքերը: Այլ կերպ ասած՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ինչ-որ կերպ այդ պարտքերի համար կդառնա երաշխավոր: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվի «Ինտեր ՌԱՕ»-ին «ոչ» ասել, հակառակ դեպքում ռուսական կողմն այս գործընթացը չէր նախաձեռնի», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում