Ստամբուլում «Ադըմլար» («Քայլեր») ամսագրի խմբագրությունում չորեքշաբթի՝ մարտի 25֊ին, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով պարբերականի աշխատակիցներից մեկը զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է Today's Zaman կայքը՝ նշելով, որ ոստիկանությունը վարկած ունի՝ խմբագրությունում ռումբ է պայթեցվել։
Պայթյունի հետևանքով երեք տուժածները հոսպիտալացվել են․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Zaman֊ի փոխանցմամբ՝ ամսագիրը կապված է Թուրքիայում գործող արմատական «Մեծ Արևելքի իսլամիստ ասպատակների ճակատ» (IBDA-C) կազմակերպության հետ։