Home / Հայաստան / Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում լուրջ խնդիր է․ ԵԽԽՎ նախագահ

Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում լուրջ խնդիր է․ ԵԽԽՎ նախագահ

Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում լուրջ խնդիր է, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ան Բրասյորը:

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները գենդերային հավասարություն ապահովելուն ուղղված աշխատանքներում առաջընթաց գրանցել են, սակայն Հայաստանը մինչ օրս չի վավերացրել Եվրոպական Խորհրդի ընդունած կանանանց դեմ բռնության մասին կոնվենցիան:

Հիշեցնեք, որ ԵԽ կոնվենցիան ընդունելու կոչ էր արել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ իր հայաստանյան այցը ամփոփող զեկույցում: Նա քննադատել էր Հայաստանում կանանց իրավունքները խախտելու տարածված պրակտիկան և կանանց նկատմամբ բռնությունը լրջագույն խնդիր համարել:

Հղում անելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտություններին՝ հանձնակատարը նշել էր, որ Հայաստանում կանանց 8.9%֊ը զուգընկերոջ կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության առնվազն մեկ ձևի, մեծամասամբ՝ ընտանիքում:

Կանանց 25%-ը հաղորդել է հոգեբանական բռնության առնվազն մեկ ձևի ենթարկված լինելու մասին, իսկ 3.3%-ը խոստովանել է, որ ենթարկվել է սեռական բռնության իրենց զուգընկերոջ կողմից: Հարցվածների 61.7%-ը հայտնել է, որ կրել է զուգընկերոջ կողմից վերահսկող վարքի այնպիսի ձևերի հետևանքերը, ինչպիսիք են՝ ընտանիքի և ընկերների հետ շփումերի սահմանափակումը, տեղաշարժի վերահսկումը: Կանայք նաև տնտեսական իրավազրկման են ենթարկվում, օրինակ՝ ֆինանսական միջոցներից զրկելը, վաստակը և խնայողությունները բռնագրավելը, կնոջ աշխատանքն արգելելը:

Tekali Taxi