ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) պատրաստվում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել մոտ 7 դրամով։ Հարցը պետք է քննարկվի Հանձնաժողովի հունիսի 17-ի նիստում։ Երեկ ՀԾԿՀ֊ի կայքում հրապարակվել է նիստի օրակարգը և որոշման նախագիծը, որտեղ նշված է՝ ցերեկային էլէնէրգիայի սակագինը բնակչության համար սահմանվելու է 48.78 դրամ/կՎտժ (նախկինում 41.85 դրամ էր)։ Գիշերային սակագինը նախատեսվում է դարձնել 38.78 դրամ (նախկինում՝ 31.85)։
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ ներկայացրած հայտնում խնդրել էր սակագինը բարձրացնել 17 դրամով։
Հայտից հետո «Ոչ թալանին» նախաձեռնությունը բողոքի երթ էր կազմակերպել, որի մասնակիցները նշել էին, որ էլէներգիայի սակագինը չպետք է բարձրանա և ոչ մի լումայով։ Բողոքի հաջորդ երթը նախատեսված է հունիսի 19-ին։