Home / Տեսանյութեր / Գյումրիում ՌԴ զորամասի զինվորի դի են հայտնաբերել (թարմացված)

Գյումրիում ՌԴ զորամասի զինվորի դի են հայտնաբերել (թարմացված)

Հունիսի 15-ին Գյումրիում՝ Մայր Հայաստան կոչվող հուշահամալիրի մոտ, հայտնաբերվել է ՌԴ զորամասի զինծառայող Իվան Նովիկովի դին։ 

Այս մասին ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Ասլանյանի խոսքով՝ դիակի վրա նկատելի են բռնության հետքեր: Նովիկովը նորակոչիկ է, ծառայության է անցել երկու ամիս առաջ:

Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչները ԶԼՄ֊ների հետ զրույցներում նշել են, որ Նովիկովի մարմնի վրա առկա են կտրող֊ծակող գործիքով հասված վնասվածքներ։

Tekali Taxi