Home / Հայաստան / Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվածը չի հիշում իր անուն֊ազգանունը

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվածը չի հիշում իր անուն֊ազգանունը

Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում ոստիկանական ուժերի կողմից այլոց թվում դաժան ծեծի է ենթարկվել էլեներգիայի թանկացման դեմ նստացույցի մոտ 40 տարեկան մասնակից, ով կորցրել է գիտակցությունը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժանմունք, այժմ հազիվ է կարողանում քայլել:

Տղամարդը կորցրել է հիշողությունը, նա չի հիշում իր անուն-ազգանունը: Այս մասին Մալաթիայի բաժնից հաղորդում է «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանը:

«Լրագրողը ոստիկաններին հարցրել է, թե ինչու շտապօգնություն չեն կանչում: Ոստիկանները պատասխանել են, որ քաղաքացին հրաժարվել է բժշկական օգնությունից և այդ վիճակում եղել է մինչև բերման ենթարկելը: Քաղաքացուն շարունակում են պահել բաժնում»,- գրում է «Հետք»֊ը:

Քիչ անց ԶԼՄ֊ն նշել էր, որ քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի ընթացքում ոստիկանների կողմից ջրցան մեքենաներ գործի դնելու արդյունքում վիրավորվել է նաև արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը: Նա Epress.am֊ին հեռախոսով հայտնել է, որ այս պահին գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:

Կարոյանի խոսքով՝ բացի իրենից, այդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է ակցիայի ժամանակ տուժած ևս 2 հոգի: 

Նշենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները ծրագրում են այսօր ժամը 18։00֊ին հավաքվել Ազատության հրապարակում։ Այս պահին հրապարակը շղթայված է ոստիկաններով, մուտքն արգելվում է։

Tekali Taxi