Home / Տեսանյութեր / Բաղրամյանում ոստիկանների գործողություններից տուժածները դիմել են ՄԻԵԴ

Բաղրամյանում ոստիկանների գործողություններից տուժածները դիմել են ՄԻԵԴ

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի վրա ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացիներ շտապ հայց են ներկայացրել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան։ Այս մասին Epress.am֊ին ասել է հայցվորներից մեկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Շտապ դիմումներով ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը նախատեսված է այն դեպքերի համար, երբ հանցագործության կանխման հնարավուրություն կա և այս տեսակի դիմումները թույլ են տալիս շրջանցել ներպետական ատյաններում քննությունը։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ իրենք բողոքն ուղարկել են երկու օր առաջ, ներկայացվել են հայցվորների վկայություններն, ինչպես նաև փաստեր իրենց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մասին։ 16 դիմողների մեջ կան նաև երկու լրագրողներ։

2policeforces

«Դիմումի պատասխանը դեռ չկա, սակայն ընթացակարգի համաձայն, պետք է, որ ՄԻԵԴ֊ն արդեն հարցում արած լինի ՀՀ կառավարությանը՝ հունիսի 23-ի դեպքերի և բռնության կրկնության վտանգի կապակցությամբ։ Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ դիմումից հետո ոստիկանությունը ավելի զգույշ է դարձել հավաքի մասնակիցների հետ շփումներում։ Այդ կերպ Կառավարությունը փորձում է հերքել մեր պնդումն այն մասին, որ բռնության կրկնման վտանգ կա: Իսկ այդ վտանգի մասին վկայում են Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցի վրա այս պահին կանգնած մարտական զրահատեխնիկայի ու ջրցանների լուսանկարները, որոնք ևս ուղարկվում են ՄԻԵԴ»,֊ ասել է Իոաննիսյանը։

3policeforces

Tekali Taxi