Home / Հայաստան / «Ղարաբաղում զինվորն ինքնասպան է եղել». Քննչական կոմիտեի վարկածը

«Ղարաբաղում զինվորն ինքնասպան է եղել». Քննչական կոմիտեի վարկածը

19-ամյա զինծառայող Նարեկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Համաձայն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության հաղորդագրության, Հարությունյանը մահացել էր սեպտեմբերի 9-ին,  01:45-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի զորմասերից մեկի մարտական հենակետում «արտակարգ պատահարի արդյունքում»։ Այլ մանրամասներ դեպքի մասին ԼՂՀ ՊՆ-ն չէր հայտնել:

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված է, որ Հարությունյանը մահացել է ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքից և, ըստ նախնական տվյալների, այդ վնասվածքը Հարությունյանը հասցրել է ինքն իրեն։

Նշենք՝ վերջին տարիներին հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները և փորձագետները բազմիցս ընդգծել են, որ բանակում սպանության դեպքերը հաճախ պետական մարմինների կողմից ներկայացվում են որպես ինքնասպանություն, իսկ դատարանը պաշտպանում է զինվորական դատախազության առաջ քաշած վարկածը, մինչդեռ իրականում այդ զինվորների հաճախ սպանում են: Մասնավորապես, հնչեղ դեպքերի շարքում են Արտակ Նազարյանի, Մանուչար Մանուրաչյանի, Արման Մուրադյանի հետ տեղի ունեցածը:

Tekali Taxi