Home / Տեսանյութեր / «Ոստիկանները ծեծել են ու չեն պատժվել»․ ՄԻԵԴ֊ը կքննի ընդդեմ ՀՀ֊ի հայցը

«Ոստիկանները ծեծել են ու չեն պատժվել»․ ՄԻԵԴ֊ը կքննի ընդդեմ ՀՀ֊ի հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է «Արթուր Հակոբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որով ՄԻԵԴ էին դիմել փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը:

Վարոսյանը Epress.am-ի հետ զրույցում ներկայացրել է գործի նախապատմությունը. 2009թ. հունիսի 27-ին Արթուր Հակոբյանին գիշերը փողոցում հանդիպել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, կռիվ հրահրել, տարել են Ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ ծեծել են: Այնուհետև Հակոբյանին մեղադրել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, անգամ կալանավորել են նրան։ Հատուկ քննչական ծառայությունում, սակայն, քրեական հետապնդումը դադարեցրել են, կալանքը վերացրել, Հակոբյանին ճանաչել տուժող։ Նա ունեցել է բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներ ու կոտրվածքներ: Ինչևէ, ներպետական ատյաններում ոստիկանները այդպես էլ պատասխանատվության չէին ենթարկվել:

Հակոբյանի՝ ՄԻԵԴ ներկայացրած հայցի համաձայն՝ իր գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելում)․ հայցվորը պնդում է, որ խոշտանգումների է ենթարկվել ոստիկանությունում, չի ստացել բուժօգնություն, իսկ գործը արդյունավետ չի քննվել, ինչը հանգեցրել է նրան, որ մեղավորները չեն պատժվել:  

Tekali Taxi