Home / Հայաստան / ՀՀԿ֊ական պատգամավորը կայցելի հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին

ՀՀԿ֊ական պատգամավորը կայցելի հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին

Արդեն 9 օր հացադուլ անող ցմահ ազատազրկվածների հետ վաղը հանդիպելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Այս մասին վերջինս ասել է ցմահ ազատազրկվածների հարազատներին, ովքեր երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի մոտ։

Ցմահ դատապարտյալների հարազատները պահանջում են, որպեսզի պետական պաշտոնյաները կամ իշխող կուսակցության պատգամավորները հացադուլավորների հետ քննարկեն վերջիններիս ներկայացրած 10 պահանջները։

«Նա խոստացել է, որ վաղը առավոտյան կհանդիպի ու կխոսա տղաների հետ։ Մենք երեկ 10 կետից բաղկացած դիմումն էինք հանձնել նրան, ինքը ասել է, որ կուսումնասիրի նաև դա ու կփորձի ինչ֊որ գործողություններ ձեռնարկել» ,֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է հացադուլավոր Վաղարշակ Ավետիսյանի մայրը՝ Մարինե Բադալյանը։

Tekali Taxi