Home / Հայաստան / Հանքարդյունաբերության ոլորտի որոշ ձեռնարկություններ լուրջ խնդիրներ ունեն․ «ՀԺ»

Հանքարդյունաբերության ոլորտի որոշ ձեռնարկություններ լուրջ խնդիրներ ունեն․ «ՀԺ»

Չնայած պղնձի միջազգային գնի նվազումը դադարել է և մեկ տոննայի գինը կայունացել Է 4 հազար 300-ի և 4 հազար 500 դոլարի սահմաններում, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վիճակը շարունակում Է բարդանալ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ ձեռնարկություններից առնվազն երկուսում ֆինանսական լուրջ խնդիրներ կան։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն արդեն չի կարողանում վճարել իր աշխատողների աշխատավարձը, իսկ Արմանիսի մերձակայքում գտնվող Սագամարի կոմբինատն արդեն կես տարի չի գործում ընդհանրապես։

«Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում քննարկվում Է հանքարդյունաբերության ոլորտի մի քանի ձեռնարկությունների բյուջետային վարկեր տրամադրելու տարբերակը։ Սակայն այս տարբերակը ռիսկային Է գնահատվում, քանի որ գունավոր մետաղների գների բարձրացում առաջիկա 1-2 տարիներին չի կանխատեսվում, և այդ վարկերը հանքարդյունաբերողները չեն կարողանա վերադարձնել», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi