Home / Տեսանյութեր / «Խեղկատակություն». ՀՔԾ-ն պնդում է՝ դիտորդ Գասպարին «հանրորեն վտանգավոր արարքներ» է կատարել

«Խեղկատակություն». ՀՔԾ-ն պնդում է՝ դիտորդ Գասպարին «հանրորեն վտանգավոր արարքներ» է կատարել

Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը, թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված գործով որպես մեղադրյալ է ներգրավվել դիտորդական առաքելություն իրականացնող ինժեներ Վարդգես Գասպարին: Այս մասին Գասպարին տեղեկացել է Հատուկ քննչական ծառայությունից փետրվարի 1-ին ստացած նամակից:

Մեղադրականում նշված է, որ Գասպարին իր ներկայությամբ հոգեբանական ճնշում է գործադրել հանձնաժողովի անդամների վրա, և վերջիններս կաշկանդվել են իրենց պարտականությունները կատարել։

ՀՔԾ-ն նշել է, որ դիտորդը «հանրորեն վտանգավոր արարքներ է կատարել», և Գասպարիին մեղադրանք առաջադրել 149-րդ հոդվածի 1-ին մասով  (Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը):

ՀՔԾ –ի որոշման մեջ ասված է. «Վարդգես Գասպարին, որպես դիտորդ գրանցվել է 9/16 ընտրատեղամասում, սակայն վերջինս պարբերաբար իջել է նույն շենքում գտնվող 9/15 տեղամաս և, իրավունք չունենալով այդ ընտրատեղամասում օգտվել իր դիտորդի լիազորություններից, խոչնդոտել է տեղամասի հանձնաժողովի աշխատանքներին։ Նա առանց դրա իրավունքն ունենալու տևական ժամանակ գտնվել է 9/15 տեղամասում և տեսախցիկով ցուցադրաբար, խիստ մոտ տարածությունից և հանդուգն եղանակով նկարահանել է տեղամասային հանձնաժողովի անդամներին, հոգեբանական ճնշում գործադրել և վիրավորական արտահայություններ հնչեցրել նրանց հասցեին, չնչին առիթով աղմուկ է բաձրացրել և բանավիճել տեղամասում գտնվողների հետ։ Վերջինս անհարկի հարցեր է տվել քվեարկության եկած առանձին քաղաքացիներին, պահանջել վերջիններիս անձը հաստատող փաստաթղթեր , ինչի պատճառով մի շարք քաղաքացիներ ընկճվել են և հրաժարվել ընտրությանը մասնակցելուց»:

Վարդգես Գասպարին Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ մեղադրանքում նշվածը բացարձակ խեղկատակություն է. «Խնդիր չկա: Դե, մեղադրանք է, ներկայացրել են ու իրենք բոլորովին վատ չեն զգում, որ ծաղրածուի դեր են ստանձնում: Դրան գումարած մարդկանց ժամանակն են վատնում նման գործերով, չնայած իրենք դրա համար աշխատավարձ և պարգևատրումներ են ստանում: Սա ուղղակիորեն ամենաթողության վիճակ է իրավական հարթությունում. այսինքն՝ ինչ ուզում, անում են»:

Նա հավաստիացրել է, որ հակառակ ՀՔԾ –ի պնդմանը, ինքը գրանցված է եղել և՛ 9/15 ընտրատեղամասում, և՛ 9/16-ում:

 «Ես երկու տեղամասերում էլ գրանցվել եմ: Մի տեղամասի գրանցումից դուրս էի գալիս, գնում էի, մյուսում էի գրանցվում և այդպես հետևել եմ ընտրություններին 2 տեղամասերում էլ: Եթե գրանցամատյաննները փոփոխության ենթարկած չլինեն, այնտեղ կտեսնեն, որ ես գրանցված եմ եղել», – ասել է Գասպարին: 

Tekali Taxi