Փետրվարի 5-ի վաղ առավոտյան՝ ժամը 03.55-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 1996 թվականին ծնված զինծառայող Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտանության նախարարությունը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ:
«Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց», ֊ ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: