հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Ծեծված ԼԳԲՏ ակտիվիստին հիվանդանոցում շարունակել են վիրավորել

Ծեծված ԼԳԲՏ ակտիվիստին հիվանդանոցում շարունակել են վիրավորել

Փետրվարի 15-ին Թիվ 1 հիվանդանոցային համալիր դիմած ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորել բժշկական անձնակազմի անդամները: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (Փինք Արմենիա) գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը:

ԼԳԲՏ 5 ակտիվիստների վրա մի խումբ երիտասարդներ (3-4 հոգի) հարձակվել են նույն օրը Երևանում՝ Մոսկովյան փողոցի վրա։ Նրանք թիրախավորել են ակտիվիստներից մեկին, որին մի քանի հարված են հասցրել։ Մյուսները փորձել են պաշտպանել ընկերոջը։ Հարձակվողները նաև ԼԳԲՏ ակտիվիստներից մեկի սեռական կողմնորոշման հետ կապված հայհոյանքներ են հնչեցրել: Հովսեփյանը հարձակումը որակել է որպես ատելության հիմքով հանցագործություն:

Հիվանդանոց դիմած տուժողներից մեկին, Հովսեփյանի փոխանցմամբ, շատ վատ են վերաբերվել:

«Արի արյան անալիզ վերցնենք, տեսնենք շեղում ունես, շեղումներդ բուժենք», – ըստ Հովսեփյանի՝ ԼԳԲՏ ակտիվիստին ասել է բժշկական անձնակազմի անդամներից մեկը:

ՀԿ֊ի նախագահը նշել է նաև, որ հիվանդանոցում լիարժեք զննում չեն անցկացրել. «Ասել են՝ փող տուր, թե չէ հետազոտություն չենք անի: Արտաքին մի քանի զննում են արել, արձանագրություն գրել են, բայց նրան չեն տվել»։

Տուժողները հարձակման դեպքի առնչությամբ բողոք են ներկայացրել ոստիկանություն։ Նրանք մտադիր են դիմել նաև Առողջապահության նախարարություն՝ բժիշկների գործողությունների դեմ բողոքելու նպատակով։