հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայաստան֊Ադրբեջան սահմանին զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Հայաստան֊Ադրբեջան սահմանին զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Անցած գիշեր և այսօր առավոտյան լարվածության աճ է արձանագրվել Հայաստան֊Ադրբեջան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:

Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 33-ամյա Զորի Աշրաֆյանը: