հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / 4 դատապարտյալ հացադուլ են սկսել՝ վիրահատություն պահանջելով․ «Առավոտ»

4 դատապարտյալ հացադուլ են սկսել՝ վիրահատություն պահանջելով․ «Առավոտ»

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ում պահվող 4 կալանավորներ՝ Վահե Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արթուր Գասպարյանը և Հարություն Կողբեցյանը երեկ հացադուլ են սկսել։ Մինչ հացադուլը նրանք նամակներ են ուղարկել նաև ՀՀ նախագահին, օմբուդսմենին, գլխավոր դատախազին, առողջապահության և արդարադատության նախարարներին, Քրեակատարողական վարչության պետին՝ հորդորելով․ «Մեզ մենակ չթողնեք»։ Այս մասին գրում է «Առավոտ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ հացադուլին ուղեկցելու է նաև ջրադուլը։ Կալանավորները լուրջ առողջական խնդիրներ ունեն, պահանջում են վիրահատել իրենց։

Ազատավանցի Արթուր Գասպարյանը դեռ 15 օր առաջ նամակ էր ուղղել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին։ Կալանավորը պատասխան չի ստացել և հացադուլին դիմել է՝ ասելով, թե գնում է գիտակցված մահվան՝ պատասխանատվությունը թողնելով արդարադատության նախարարի վրա։

«Արթուրը կալանավորվել է այս տարվա հունիսի 27-ին։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է հուլիսի 20-ին, այդ իսկ պատճառով նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»։ Նա 2 ամիս գտնվել է հարկադիր բուժման մեջ, ինչպես ներկայացնում է՝ թմրամիջոցներից կախվածություն է ունեցել։ Ապա նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոցի» վիրաբուժական բաժին։ Ըստ դատապարտյալի նշյալ պաշտոնատար անձանց ուղղված նամակների, իրեն անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն, սակայն քրեակատարողական հիմնարկը մերժում է։ Արթուրը նշել էր, թե իր վերին և ստորին ծնոտները փտել են, սևացել, ծնոտի շրջանում առկա է բաց վերք, ստորին ծնոտը կոտրված է։ Նրա դեմքը դեֆորմացված է, ուռած, ստորին ծնոտի շրջանում առկա է բաց վերք, ստորին ծնոտը կոտրված է։ Նրա ներքին օրգանները՝ երիկամներ, ստամոքս, լյարդ նույնպես շարքից դուրս են եկել։

Արմեն Մկրտչյանն ունի ոտքերի խնդիր։ Ըստ մտերիմների՝ նա չի ձգի անգամ երկու օր, եթե չդադարեցնի հացադուլը։ Նա նույնպես բարձրաձայնում է վիրահատության մասին։ 43-ամյա դատապարտյալը ասում է, որ իր ոչ մի օրգանը չի գործում, նույնիսկ ի վիճակի չէ հացի խմորը ծամել։

Դատապարտյալ հացադուլավորները բողոքով նշում են, թե իրենք հնարավորություն չունեն ցավազրկողներ գնել, խնդրում են հարազատներին, ընկերներին՝ ցավազրկողներ բերել», ֊ գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում