հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Հայաստանի զորամասներից մեկում զինծառայող է մահացել

Հայաստանի զորամասներից մեկում զինծառայող է մահացել

Հունվարի 26-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասից մեկում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ զինծառայողի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Վերջինս տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում գրանցվել է կենսաբանական մահ:

Քննչական կոմիտեն նշում է միայն, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այլ մանրամասներ հայտարարության մեջ չկան։