Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղեկայաված զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում սպանվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 19-ամյա Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, Սարգսյանը մահացել է հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած մահացու վիրավորումից: