Home / Ոստիկանություն / Սադրանք․ Մաշտոց֊Թումանյան խաչմերուկում անհայտ անձինք փորձել են անկառավարելի վիճակ ստեղծել (թարմացվող)

Սադրանք․ Մաշտոց֊Թումանյան խաչմերուկում անհայտ անձինք փորձել են անկառավարելի վիճակ ստեղծել (թարմացվող)

00։15 Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել և մեկնաբանել միջադեպը․

«Հիմա Մաշտոցի պողոտայում տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ։ Ես հանրահավաքին իմ ելույթում ասել էի, որ Հանրապետական մի շարք խմբավորումներ կրիմինալ խմբեր են ձևավորել, որոնց նպատակն է եղել ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հիմքեր տալը, և հիմա վստահ եմ ես, որ հենց այդ Հանրապետականի կողմից ձևավորված խմբերն են սադրանքներ հրահրում Երևանի կենտրոնում։

Ես դրա մասին խոսել եմ հանրահավաքում․ բոլոր նրանք, ովքեր բռնի պայքարի կողմնակից են, չեն կարող կապ ունենալ մեր շարժման մեջ։

Եթե կան քաղաքացիներ, որոնք իրավիճակի թյուրըմբռման հետաևանքով հայտնվել են դեպքի վայրում, կոչ եմ անում հեռանալ դեպքի վայրից, քանի որ դրանք Սերժ Սարգսյանի և նրա խմբի կազմակերպած սադրանքն է, և կապ չունի մեր հռչակած ոչ բռնի թավշյա հեղափոխության հետ»։

00։05 Մաշտոցի պողոտա֊Թումանյան խաչմերուկ են եկել լրագրողներ, դիտորդներ և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Իրավիճակը հանգիստ է։

23։58 «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը 23:52-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օպերայում էս պահին տեղի ունեցողը սադրանք է, որի մասին նախապես ինֆորմացիա կար։ Կոչ ենք անում, որ եթե մեր կողմնակիցներից մարդ կա, լքի տարածքը։ Մենք խաղաղ ենք մեր լեռների պես»։

23։50-ի սահմաններում Epress.am֊ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես մի քանի ոստիկան մոտեցել են Թումանյան փողոցի SAS սուպերմարկետի մոտակայքում կայանած մի մեքենայի մոտ կանգնած երկու երիտասարդի։ Ոստիկանները հայհոյելով ծեծի են ենթարկել նրանց, ապա ստիպել են նստել մեքենան և հեռանալ տարածքից։ Այդ ամենն ընդամենը 1-1,5 րոպե է տևել։

23։45 Մի խումբ մարդիկ այս պահին հավաքված են Թումանյան֊Մաշտոց խաչմերուկում, բայց երթևեկություն կա և իրավիճակը համեմատաբար հանգիստ է, հայտնում է դեպքի վայրում հասած Epress.am֊ի թղթակիցը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված երթն ավարտվել էր և մարդիկ լքել էին Երևանի փողոցները մինչև միջադեպի մեկնարկը։

23:31 Անհայտ պատանիները հայհոյում էին, փողոցը փակելու իմիատացիա են փորձում ստեղծել։ Նրանք տապալել են լուսաֆորներից մեկը։ Ժամանած ոստիկանները սկսել են հարվածել նրանց։

23։30 Այս պահին Թումանյան֊Մաշտոցի պողոտա խաչմերուկում անկառավարելի վիճակ է։ Անհայտ անձինք՝ պատանիներ, որոնք դիմակներով են, ճոճում են լուսաֆորներից մեկը, լսվել է պայթյունի ձայն։ Ոստիկանների մոտենալուն պես՝ նրանցից մի քանիսը վազելով հեռացել են։ Սակայն ոստիկանական մեքենաները չեն կանգնել, և նրանցից մի քանիսը սկսել են ճայտրուքներ գցել։

Նրանք պահանջում են չնկարել, գոռում տեսանկարահանողների վրա։

 

Tekali Taxi