Home / Դատարան / ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդին կալանավորվեց

ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդին կալանավորվեց

Օգոստոսի 30-ին դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Վերջինս ՊԵԿ֊ի ներքին անվտանգության վարչության պետն էր եղել։ Երկուսն էլ մեղադրվում են առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

Մի քանի օր առաջ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում և տարածքներում անցկացվող խուզարկությունների մասին հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։