Home / Հայաստան / Կհարցաքննվեն նախկին ոստիկանապետի «ինքնասպանության» «վկա» լրագրողները

Կհարցաքննվեն նախկին ոստիկանապետի «ինքնասպանության» «վկա» լրագրողները

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար, տեղեկացնում է Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ՝ անդրադառնալով Hayeli.am կայքում հրապարակված վերոհիշյալ հոդվածին, Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը: Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից մեկի` 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական վարկածի, Հարությունյանը ինքնասպանություն է գործել։

Tekali Taxi