Home / Հայաստան / Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանի մուտքի վիզաներ կստանան որոշակի սահմանափակումներով

Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանի մուտքի վիզաներ կստանան որոշակի սահմանափակումներով

«Այսուհետ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան մուտք գործելու համար վիզան որոշակի սահմանափակումներով կստանան», ֊ հայտարարել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը, հարցը բարձրացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն, անդրադառնալով մամուլում տեղ գտած շահարկումներին․

«Բավական չճշտված ինֆորմացիա եկավ, որ ինչ-որ խնդիրներ են եղել Հնդկաստանի քաղաքացիների և հայաստանցիների միջև։ Ի՞նչ խնդիրներ ենք ունեցել Հնդկաստանի քաղաքացիների հանցագործությունների հետ կապված, արդյոք այդպիսի երևույթ կա՞, թե դա առանձին դեպք էր, որը մամուլում աղմուկ հանեց»։

Ադոնցը տեղեկացրեց, որ երկու շաբաթ առաջ կառավարությունը վերահստակեցրել է գոյություն ունեցող ռեժիմը՝ Հնդկաստանի քաղաքացիների համար, որոնք մինչև վերջերս մուտքի արտոնագիրը կարող էին օդանավակայանում ստանալ։

«Այսօրվա դրությամբ ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնք որևէ ձև մինիմիզացիա չեն անում Հնդկաստանի քաղաքացիների հնարավորությունները՝ Հայաստան այցելել տուրիզմի կամ որևէ նպատակների համար։ Բայց «Զվարթնոց» օդանավակայանում կամ որևէ սահմանային կետում, այնուամենայնիվ, կան սահմանափակումներ՝ վիզան մեխանիկորեն տրամադրելու Հնդկաստանի քաղաքացիներին», – մասնավորապես, ասել է նախարարի տեղակալը։