Home / Բանակ / Ղարաբաղում զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է․ քրգործ է հարուցվել սպանության հոդվածով

Ղարաբաղում զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է․ քրգործ է հարուցվել սպանության հոդվածով

Դեկտեմբերի 2-ի լուսադեմին մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորումից մահացել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանը (ծնվել է 1998 թ․)։ Պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը (ծնված 1999 թ․) հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով գործը հարուցվել է երրորդ կայազորային քննչական բաժնում, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: