ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Այս ամսին հայտնում է Քննաչակ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ «Էս պահին եղած տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու»։
Նա նշել է, որ Կուտոյանը ոչ մի կարգավիճակով ներգրավված չէ ոչ մի քրեկան գործում։
Մելիքյանը Կուտոյանի տան բակում լրագրողներին հայտնել է, որ․
– դեպքի վայրում կան 30-40-ից ավել պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ,
– դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը օրինական, պարգևատրման կարգով ստացած Կուտոյանի զենքն է եղել,
– դեռ տվյալներ չկան, որ որևէ մեկը կրակոցի ձայն լսեր
– այս պահին դիակի վրա ֆիքսվել է հրազենային վիրավորում քունքի շրջանում,
– իրավապահների դեպքի վայր ժամանելուց եղել են կինն ու հայրը, դին հայտնաբերել է կինը,
– վարկածներ դեռևս չեն շրջանառվում,
– դատաբժիշկներ, գենետիկներ, քրեագետներ, մի խումբ մասնագետներ են ներգրավված։