Անհայտ մեկին բերում-սարքում ես ԱԱԾ պետ, փիառում, ԱԱԾ-ն նրա գլխավորությամբ դարձնում կոռուպցիոներներ բռնող մարմին, ապա նրան շնորհում ես գեներալի կոչում, իսկ որոշ ժամանակ հետո հանում ու հետո մեղադրում հեղաշրջման կազմակերպման մեջ։ Խելքի օվկիանոս ես, և քո այդ Մարիանյան իջվածքի խորությունից անընդհատ ճառում ես աշխարհում և պատմության մեջ ամեն ինչն առաջին անգամ իրագործելու և աննախադեպ հրաշքների մասին։
Կադրային քաղաքականությունդ՝ աղետ, փիլիսոփայությունդ՝ դատարկ, միակ գլուխ գովալուդ առիթը՝ նախկին հանցագործների հետ համեմատվելն ու նրանց ֆոնին դրականորեն տարբերվելը։ Եվ այս մակերեսայնության պայմաններում օվկիանոսի խորությունից հնչող ճոռոմ ճառերդ զվարճալի են, Նիկոլ։
Արթուր Մինասյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ