Տարբեր կայքեր, մեկը մյուսից <copy paste> անելով, գրում են, թե վարչապետի վարկանիշն անկում է գրանցել։ Թավշյա հեղափոխությունից հետո հա գրում ու գրում են։ Բացում ես՝ ոչ մի հղում, թե որ սոցիոլոգիական կենտրոնն է հարցումներ անցկացրել, ինչ մեթոդոլոգիայով, Հայաստանի որ բնակավայրերում, սեռատարիքային որ խմբի, սոցիալական որ խավերի շրջանակներում։ Ժամանակին կային մի քանի սոցիոլոգիական կենտրոններ, որոնք նախկին իշխանությունների պատվերով հարցումներ էին անցկացնում ընտրություններից առաջ։ Հանուն ճշմարտության կարող ենք ասել, որ չէր սխալվում Ահարոն Ադիբեկյանը, նրա կանխատեսումներով՝ մոտավոր ճշգրտությամբ ԱԺ էին մուտք գործում այն կուսակցությունները այնքան տոկոսներով, որոնք նա ներկայացնում էր ընտրություններից առաջ։ Հեղափոխությունից հետո այդ բոլոր կենտրոնները լռեցին եւ ընդհատակ անցան, սոցիոլոգիական կանխատեսումների անշնորհակալ բեռը մնաց այդ կայքերի փխրուն ուսերին։ Տեսնես՝ անորակ լրատվությունից որքա՞ն է բարձրանում Արթուր Վանեցյանի վարկանիշը։
Թագուհի Հակոբյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ