Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18։00-ի սահմաններում Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված վայրում՝ ապակիների արանքում, հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է, և նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։
Դատավոր Գրիգորյանը քննել է մի շարք աղմկոտ գործեր, որոնցից են Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների, խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի, HSBC բանկի վրա հարձակման գործերը: