Մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամասի կրակային դիրքին հարակից տարածքում՝ կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանը։
Հայաստանի Քննչական կոմիտեի հաղորդմամբ, զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։
Կատարվում է նախաքննություն: