Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը, հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», – ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։