Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ֆեյսբուքի միջոցով դիմելով Հայաստանի գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության պետին և ոստիկանապետին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․
«Հայտնում եմ, որ ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Harutyun Marutyan-ին, Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարության-ին և ինձ՝ Հրանուշ Խառատյանիս:
Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը։
Ստորև ներկայացնում եմ Ն. Մալյանի հայտարարությունը:
Հարգանքով, Հրանուշ Խառատյան»։
Իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանն, անդրադառնալով հրապարակային սպառնալիքներին, մասնավորապես, հիշատակել է ԱԺ փոխխոսնակի դեպքը․ «Ի՞նչ անենք, սպասենք մինչև Մալյանը Ալեն Սիմոնյանի հետ էլ բարև-բարլուսով կռիվ անի, որպեսզի էս մեկի գոյության և գործունեության ուղղությամբ ևս հստակ քայլեր ձեռնարկվեն, արձագանքներ և գնահատականներ տրվեն իրավապահ, նաև օրեսնդիր օղակների կողմից (?)։ Այն, որ երկու տարի է տասնյակ մարդկանց հոգու հետ են խաղում, միևնույն է հաշիվ չի։
Հիմա էլ արդեն ուղիղ, հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ են հնչեցվում»։