Բանգլադեշում մահացել է վերջին հայազգի բնակիչը` 89-ամյա Մայքլ Ջոզեֆ Մարտինը, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Նա զբաղվում էր մայրաքաղաք Դաքայի հայկական եկեղեցու և դրան հարող հայկական գերեզմանատան պահպանությամբ:
Հայերը ներկայիս Բանգլադեշի տարածքում բնակություն են հաստատել 16-րդ դարում: Բրիտանական տիրապետության շրջանում հայ համայնքը մեծ ազդեցություն է ձեռք բերել առևտրի ոլորտում:
Սուրբ Հարության հայկական տաճարը Դաքայում կառուցվել է 1781 թվականին:
«Միքայել Հովսեփ Մարտիրոսյանի մահով հայերի ավելի քան 300-ամյա ներկայությունը մոտենում է ավարտին», – նշում է «Ֆրանս Պրեսը»: