հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Նորքի ծերանոցում կորոնավիրուս է հայնտաբերվել

Նորքի ծերանոցում կորոնավիրուս է հայնտաբերվել

Նորքի տուն-ինտերնատում բնակվող ավագ սերնդի ավելի քան 40 ներկայացուցիչների, նաև՝ անձնակազմից մի քանիսի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել, հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները՝ պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է դեպքերի՝ մեկ օրվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշ։ Նախորդ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 239 նոր դեպք, 3 հոգի մահացել է, 125 հոգի՝ բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից։

Հանրագումարով՝ Հայաստանում մինչ օրս գրանցվել է վարակի 4 հազար 283 դեպք, որոնցից  1791-ը՝ արդեն ապաքինված։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել 55 քաղաքացի, կորոնավիրուսով վարակված ևս 22 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Հիվանդանոցներում և հյուրատներում փաստացի բուժում ստացողները 2 հազար 415-ն են։ Վերջին տվյալների համաձայն, նրանցից 690-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել․ 32-ը՝ ծայրահեղ ծանր, 65-ը՝ ծանր վիճակում են։