Home / Առողջապահություն / Կորոնավիրուսը Հայաստանում, տարածաշրջանում, աշխարհում

Կորոնավիրուսը Հայաստանում, տարածաշրջանում, աշխարհում

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 73-ով, 187 հոգի ապաքինվել է, 7 հոգի՝ մահացել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հայաստանում մինչ այժմ հաստատվել է հիվանդության ընդհանուր 37 390 դեպք, որոնցից 26 665-ը՝ արդեն առողջացած, 932-ը՝ մահվան ելքով․ կորոնավիրուսից մահացել է 711 հոգի, ևս 221 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով։

Մինչ օրս ընդհանուր 157 466 թեստ է արվել (վերջին մեկ օրում՝ 314 թեստ)։

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 793 մարդ:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հուլիսի 27-ի դրությամբ մոտենում է 16,4 միլիոնին, համաճարակի սկզբից ի վեր 652 434 մարդ մահացել է, բուժվել է 9,4 միլիոնը, վկայում են Worldometer կայքի տվյալները։

Ինչ վերաբերում է տարածքաշրջանին՝ Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ընդհամները 6-ով, 2 հոգի ապաքինվել է, մահվան դեպքեր չկան։

Stopcov.ge կայքի տվյալների համարձայն՝ Վրաստանում մինչ այժմ գրանվել է կորոնավիրուսի ընդհանուր 1 137 դեպք, որոնից 922-ը՝ արդեն առողջացած, 16-ը՝ մահվան ելքով։ Մինչ օրս 204 356 թեստ է արվել։

Վերջին մեկ օրվա թարմացումները Ադրբեջանում դեռևս չեն հրապարակվել։ Նախորդ օրվա տվյալներով՝ Ադրբեջանում մինչ օրս գրանցվել է վարակվածության ընդհանուր 30,050 դեպք, որոնցից 22,684-ը՝ արդեն առողջացած, 417-ը՝ մահվան ելքով։ Ակտիվ դեպքերի թիվը 6,949-ն։ Իրականացվել է 667,819 թեստ։