Պաշտպանության նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը 3 ամիս ժամկետով պահեստազորային վարժական հավաքներ կհայտարարի։
Հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Որոշման նախագծով առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Վարժական հավաքները, ըստ նախագծի, հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:
Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին ներգրավվելու են
1) մոտոհրաձգային մասնագիտություններով`
36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ,
18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 – 10-ը ներառյալ,
18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 – 15-ը ներառյալ,
18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 – 29-ը ներառյալ,
21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 – 25-ը ներառյալ,
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով`
31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 – 28-ը ներառյալ,
132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 – 12-ը ներառյալ,
145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 – 18-ը ներառյալ,
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով`
5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 – 21-ը ներառյալ,
8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 – 29-ը ներառյալ,
4) կապի մասնագիտություններով`
71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ,
5) հետախուզական մասնագիտություններով`
6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ,
14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ,
57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 – 29-ը ներառյալ,
72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 – 26-ը ներառյալ,
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով`
14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 – 29-ը ներառյալ,
7) ինժեներական մասնագիտություններով`
24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ,
8) տեխնիկական մասնագիտություններով`
27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 – 28-ը ներառյալ,
40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ,
9) թիկունքային մասնագիտություններով`
22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 – 11-ը ներառյալ ներառյալ,
10) տեղագրական մասնագիտություններով`
7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:
Գործընթացը, ըստ նախագծի, կրելու է շարունակական բնույթ։ Հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: