Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը:
«Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել», – ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Ինչից է զինվորը կորցրել գիտակցությունը, ինչ է ախտորոշվել նրա մոտ, ինչու չի հաջողվել փրկել նրա կյանքը՝ ՊՆ-ն չի մանրամասնել։