Օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելիս սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ», – ասված է Ստեփանյանի տարածած հաղորդագրությունում։
Սպա Գուրգեն Ալավերդյանը, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, գերևարված է Ադրբեջանում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրակի երեկոյան հայատարարություն էր հրապարակել, որում, մասնավորապես, ասված է, որ «օգոստոսի 23-ին՝ ժամը 05։45-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը սահմանագծի Գերանբոյի ուղղությամբ սադրանքի փորձ է կատարել» և որ տեղի ունեցած «մարտի ժամանակ հայկական դիվերսիոն խմբի հրամանատարը, նախնական հարցաքննության տվյալների համաձայն՝ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանը, գերևարվել է»։