Օգոստոսի 25-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Շաթիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մահացած քաղաքացիների։ Հրամանագիրը ստորագրել է վարչապետ Գեորգի Գախարիան։
Վաղ առավոտյան Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն ավտովթարի հետ կապված հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Ժինվալի֊Բարիսահո֊Շաթիլի ավտոճանապարհի 64-րդ կիլոմետրում ուղևորափոխադրող միկրոավտոբուսն ընկել է 80 մետր բարձրությամբ քարքարոտ իջվածքից։ Արդյունքում ուղևորներից 17-ը մահացել են, ևս երեքը վիրավորվել են։ պատահարի վայր են ժամանել և փրկարարական գործողույթուններն անձամբ ղեկավարել են ներքին գործերի նախարար Իոսիֆ Չելիձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Տիմուր Մգեբրիշվիլին։
…Հրշեջ֊փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է ապահով վայր տեղափոխել ծանր վիրավորված երեք քաղաքացիների։ Այժմ նրանք բժիշկների հսկողության տակ են»։
Թբիլիսյան պետական բժշական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռաթիանիի խոսքով, վրավորների մոտ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են հայտնաբերվել։ Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Զոհվածների ընտանիքներին իրենց ցավակցությունն են հայտնել «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Բիձինա իվանիշվիլին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Պատահարի հետ կապված հարուցվել է քրեական գործ։