Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում 6 մարդ է մահացել, ևս 10֊ն անհետ կորած է համարվում։
Օգոստոսի 23-ի առատ տեղումների հետևանքով Աքսու գետը վարարել և դուրս է եկել հունից, ինչ արդյունքում աներթևեկելի է դարձել Գիրեսուն-Սիվաս ավտոճանապարհը։
Մոտակա բնակավայրերի բնակիչները տարհանվել են, տուժածներին աջակցություն ցուցաբերելու համար Գիրեսունի նահանգապետի հանձնարարությամբ հատուկ ճգնաժամային կենտրոն է ստեղծվել։
Ջրհեղեղի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Տեղական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, ուժգին ջրհեղեղը քշել է մայրուղում գտնվող մեքենաները։
Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիի խոսքով, Գիրեսուն նահանգում անձրևների ջրառատությունը օգոստոս ամսին արդեն իսկ 1.5 անգամ գերազանցում է միջին ցուցանիշը։