Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներգրավմամբ մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման աշխատանքները։
Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն։
Ստեփանյանը նշել է, որ շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։
Հայաստանի ՊՆ-ն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։
Խոսնակը տեղեկացրել է նաև, որ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։