Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 248 զոհված զինծառայողի մարմին:
Ըստ Առողջապահության նախարարության, մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874, իսկ մարմիններից՝ 1218 ԴՆԹ նմուշ:
Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 361 մարմին։
Նախարարությունը նշում է, որ հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:
Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայությունից էլ հայտնում են, որ առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 մարմին:
Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով։