Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 163 128-ի։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նախօրեին կատարվել է 2093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ապաքինվել է 644 և մահացել 18 մարդ։ 10 հոգի մահացել է կորոնավիրուսից (ընդհանուր՝ 2951), ևս 8 հոգի, ըստ ԱՆ-ի, մահացել է «այլ պատճառներով» (ընդհանուր՝ 715)։
Փաստացի բուժվում է 8216 մարդ։
ԱՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ձեռք բերել փետրվարի առաջին կեսում։ Բանակցություններ են վարվում անհրաժեշտ փորձարկումներն անցած բոլոր պատվաստանյութերի գնման հետ կապված։ Դրանք են «Спутник V»-ը, «Pfizer-BioNTech-ը, «Moderna» ընկերության պատվաստանյութն ու «AstraZeneca»-ն։