Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Ղարաբաղի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
Առայսօր հայտնաբերվել է 1229 մարմին։
«Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի և Թալիշի հատվածներում»,- նշել է պաշտոնյան։